ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+26 °C, +14 °C ... +26 °C Վաղը`+25 °C
«Չէ, լո՞ւրջ». Ռուբեն Հայրապետյան
21:45, 25.05.2020 | mamul.am
7069 | 0

ՀՊՏՀ նախկին ռեկտոր Ռուբեն Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «ԿԳՄՍ նախարար.
21.08.19թ. «...Ռեկտորի պաշտոնակատար Ռուբեն Հայրապետյանը կթողնի զբաղեցրած պաշտոնը… Ամենակարևորը որոշակի արժեքային համակարգն է, անկախ նրա մասնագիտական կարողություններից»:
25.05.20թ. «Ատենախոսության խնդիրները նախկին համակարգից եկած պրոբլեմներ են, որոնք բուհին սթրեսի են ենթարկում»:

Չէ, լո՞ւրջ: Այն, ինչ պնդում էի ամիսներ շարունակ, որ ամբողջական, խորքային հետազոտությունս չի կարելի նսեմացնել համակարգի օբյեկտիվ և ոչ էական խնդիրներին հղում կատարելով, միայն հիմա՞ պարզ դարձավ, երբ հերթը փոխնախարարի «մտերիմին» (հենց իր խոսքերով) հասավ: Իսկ առանց հասկանալու ու խնդիրը պատկերացնելու ավել-պակաս արտահայտություններով խոսելու և գործելու համար ոչ ոքից ներողություն խնդրելու կարիք այժմ չկա՞: Արժեքային համակա՞րգ է փոխվել, թե՞ ի սկզբանե կեղծ, չմտածված հայտարարություններ էին: Ես, իհարկե, դատից հետո կասեմ, թե որքան անհեթեթ էին այդ խոսքերն ու գործողությունները, բայց այսքանից հետո գոնե սխալն ընդունելու համարձակություն էլ չկա՞: Եվ խնդիրը բնավ ամիսներ ուշացած ու մրցույթից մի քանի օր առաջ հանրային ճնշմամբ պարտադրված հնարավոր հրաժարականը չէ, այլ՝ մոտեցումների և գործողությունների տարբերությունը: Բա երբ հանրային պաշտոնյան իր «մտերիմի» նկատմամբ փաստացի տարբերվող բարենպաստ վերաբերմունք է ցուցաբերում, դա ի՞նչ է: Ես բազմիցս նշել եմ, որ դա համարում եմ ուղղակի հովանավորչություն:
Սպասում եմ խոսքերիս հետ կապված սուտ մատնության վերաբերյալ հաղորդմանը»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր