Mamul.am
Ամբողջական տարբերակ
USD 485.74, EUR 547.57, RUB 6.82, GBP 608.34
+22 °C, +20 °C ... +31 °C Վաղը`+28 °C
Hay / Հայ | Рус | Eng | Tür
«Հայաստան գազի մատակարարման հարցի վերաբերյալ». Ժիրայր Սեֆիլյան
01:10, 26.05.2020

Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար, «Սասնա Ծռեր» համահայկական կուսակցության պատվավոր ներկայացուցիչ Ժիրայր Սեֆիլյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ԳԱԶԻ ՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

ՀՀ էներգետիկ համակարգի ընդհանուր պատկերը և, մասնավորապես՝ գազի մատակարարման խնդիրը, մեր պետության գաղութային կախյալության անհերքելի ապացույցներ են։

Չնայած համավարակի և տնտեսական ճգնաժամի պատճառով աշխարհում էներգակիրների կտրուկ գնանկման հանգամանքին՝ ՀՀ ներկրվող ռուսական գազի գինը մի քանի անգամ գերազանցում է առկա միջազգային գներին։

Ավելին, գազի գինը էժանացնելու փոխարեն ռուսական «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը ներկայացրել է դրա բարձրացման հայտ, իսկ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը օրերս գազի գնի էժանացումը պայմանավորեց ՀՀ ինքնիշխանության փաստացի հանձնմամբ։

Մինչդեռ ներկա իշխանությունները պահպանում են նախկին դավաճան և հանցավոր վարչախմբերի օրոք ձևավորված այս ստորացուցիչ կախյալությունը, ինչն անընդունելի է որևէ ինքնիշխան պետության համար։

Ստեղծված իրավիճակում Ազգային-ժողովրդավարական բևեռը գործող իշխանություններից պահանջում է անհապաղ կազմել համապատասխան հանձնաժողով(ներ)՝ ՌԴ-ից ստացվող գազի մատակարարման վերաբերյալ 2013 թ․ միջկառավարական համաձայնագրի քաղաքական, իրավական և տնտեսական առումների ուսումնասիրության և այդ համաձայնագրերի վերանայման նպատակներով։

Միևնույն ժամանակ՝ Բևեռը հայտարարում է հատուկ հասարակական հանձնաժողովի ձևավորման մասին, որում ընդգրկվող քաղաքական գործիչները և մասնագետները մշակելու են էներգետիկ (ներառյալ՝ գազի մատակարարման) համակարգի դիվերսիֆիկացման և արդիականացման նախագիծ։

Ազգային-ժողովրդավարական բևեռի նախաձեռնող խումբ»

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին
| |
դեպի վեր