ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+11 °C, +3 °C ... +12 °C Վաղը`+16 °C
Ֆուտբոլային 9 ակումբ տուգանվել է 2 միլիոն դրամով
23:45, 25.05.2020 | mamul.am
9115 | 0

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի ակումբների արտոնագրման կանոնակարգի (2019թ․ խմբագրություն) հոդված 19-ի պահանջը չկատարելու և իր կազմում ֆուտզալի թիմ չապահովելու համար 9 ակումբներ տուգանվել են 2-ական միլիոն դրամով, հաղորդում է ՀՖՖ մամուլի ծառայությունը։

Այդ ակումբներն են «Ալաշկերտը», «Գանձասար-Կապանը», «Վանաձորի ֆուտբոլի ակադեմիա ՀԿ» ակումբը, «Շիրակը», «Փյունիկը», «Ուրարտուն», «Նոան», «Վանը», «Լոկոմոտիվը»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր