ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+19 °C, +16 °C ... +27 °C Վաղը`+26 °C
ՀՊՏՀ ռեկտորի ԺՊ-ը պատրաստվում է հետևել ԿԳՄՍ նախարարի հորդորին. «Ժամանակ»
08:50, 26.05.2020 | mamul.am
4914 | 0

«Ժամանակ» թերթը գրում է. «ՀՊՏՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Դիանա Գալոյանը «Ժամանակ»-ի հետ զրույցում հայտնեց, որ պատրաստվում է հետևել ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հորդորին:

Հիշեցնենք, որ Արայիկ Հարությունյանը երեկ հայտնել էր, որ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում առաջիկա օրերին ռեկտորի պաշտոնի համար կհայտարարվի մրցույթ: Ելնելով այս բոլոր գործընթացներից, հավասար պայմաններ ապահովելու սկզբունքից՝ հովանավորչության վերաբերյալ տարբեր ասեկոսեներից զերծ մնալու համար նա հորդորել էր Դիանա Գալոյանին հրաժարվել ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնից:

«Երբ որ կլինի մրցույթի հայտարարությունը, ես վայր կդնեմ ռեկտորի պաշտոնակատարի իմ լիազորությունները, բայց և անպայմանորեն կմասնակցեմ ռեկտորի թափուր պաշտոնի համար հայտարարված մրցույթին՝ որպես թեկնածու»,- ասաց Գալոյանը»:

Մանրամասները՝ թերթի համարում։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր