ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+11 °C, +3 °C ... +12 °C Վաղը`+16 °C
«Ովքե՞ր են պատասխան տալու այս անհաջող «դիմակահանդեսի» համար»․ Նարինե Դիլբարյան
16:20, 26.05.2020 | mamul.am
6662 | 0

«Ժառանգություն» կուսակցության նախագահ Նարինե Դիլբարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Կապանում երեք ձերբակալվածներին ազատ արձակեցին դատարանի որոշմամբ՝ անիրավաչափ համարելով նրանց հանդեպ կիրառվածը: Եվ արդ ովքե՞ր են պատասխան տալու այս անհաջող «դիմակահանդեսի» համար, ո՞ր իրավապահ մարմինն է առաջ քաշել այդ մեղադրանքները՝ զգալի քանակի մարիխուաննա, անձի առերևույթ առևանգում, ծեծ... չունեք բավարար ապացույցներ, ինչո՞ւ եք բերման ենթարկում այն էլ բռնությամբ և օրենքի պահանջների խախտումով, իսկ եթե ունեիք, ինչո՞ւ չեք հրապարակում, դատարանին ներկայացնում այդ ապացույցները՝ հիմնավորում ձեր քայլերը, որոնք փոթորկել էին Կապանն ու Քաջարանը: Ոչ ոք ոչինչ չի քաղաքականացնում, պարզապես իրավապահ, քննչական մարմինների աշխատանքը անըմբռնելի տրամաբանությամբ է զարգանում, և պետության վարկանիշն է ջախջախվում, անարգանքի պատին պետք է գամել այն բոլոր ծառայողների, պաշտոնյաների անունները, որոնք իրավաչափ աշխատել չգիտեն կամ չեն ուզում, սակայն համառորեն պաշտոն են զբաղեցնում....»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր