ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+16 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+20 °C
1927թ. այս օրը ծնվել է Ֆրունզե Դովլաթյանը
11:40, 26.05.2020 | mamul.am
4264 | 0

«Դովլաթյանն այն կինոբեմադրիչներից է, որոնց ստեղծագործությունը դպրոց է դառնում։ Նա իր ֆիլմերում միատեսակ ուժով ներկայացնում է և՛ պատմական, և՛ ժամանակակից թեման, կարողանում խոսել մարդկային բարդ փոխհարաբերությունների, մարդուն հուզող խնդիրների շուրջ. Արմեն Ջիգարխանյան

Ֆրունզե Դովլաթյանն այսօր կդառնար 93 տարեկան:

Հայ կինոռեժիսոր, սցենարիստ և դերասան, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Ֆրունզե Դովլաթյանի հայրը և հորաքույրը սիրողական ներկայացումներ էին բեմադրում Գավառի թատրոնում։ Երբ Դովլաթյանների ընտանիքը տեղափոխվեց Երևան, նա ընդունվեց Մաքսիմ Գորկու անվան դպրոց։ 1941-1952-ին հանդես է եկել Հայաստանի շրջանային թատրոններում և Գ. Սունդուկյանի անվան թատրոնում որպես դերասան։

1927թ. այս օրը ծնվել է Ֆրունզե Դովլաթյանը

Դովլաթյանը եղել է ՀԽՍՀ Կինեմատոգրաֆիստների միության առաջին քարտուղար, այնուհետև` «Արմենֆիլմի» գեղարվեստական ղեկավար։

Նա նկարահանել է մի շարք ֆիլմեր` «Բարև, ես եմ», «Երկունք», «Մենավոր ընկուզենի» «Ո՞վ է մեղավոր», նա նաև նկարահանվել է բազմաթիվ ֆիլմերում:

1950-ին արժանացել է ԽՍՀՄ ստալինյան 2-րդ կարգի մեդալի` «Մեր աստղերը» ներկայացման բեմադրության համար, ինչպես նաև` ՀԽՍՀ Պետական մրցանակի: 1966-ին արժանացել է ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործչի, 1983-ին` ԽՍՀՄ ժողովրդական արտիստի կոչմանը:

1927թ. այս օրը ծնվել է Ֆրունզե Դովլաթյանը
1927թ. այս օրը ծնվել է Ֆրունզե Դովլաթյանը

«Դովլաթյանը հետաքրքիր, իմաստուն ու բովանդակալից ստեղծագործությունների հեղինակ է, արդեն բոլորովին ոչ պատանի, բայց միշտ գեղեցկատես, արտիստիկ փայլով ու միշտ ռոմանտիկական ներշնչանքով». Հենրիկ Մալյան

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր