Շվեդիայում լայնամասշտաբ տնտեսական ճգնաժամ է սկսվել, չնայած այն հանգամանքին, որ երկրում կորոնավիրուսով պայմանավորված կարանտին չի սահմանվել, գրում է Bloomberg-ը։ Մասնավորապես, գործազրկության մակարդակը, բացառությամբ սեզոնային տատանումների, հասել է մինչև 8,2%-ի, որը կանխատեսումներից ավելի բարձր է: Նշվում է, որ ապագայում գործազրկության մակարդակը կարող է հասնել մինչև 17%-ի, եթե երկրում ապրանքների և ծառայությունների պահանջարկի մակարդակը չվերադառնա նախորդ ցուցանիշին: Մինչ օրս երկրում գրանցվել է կորոնավիրուսի համավարակի 34 843 դեպք, մահացել է 4 971 հիվանդ: Այս ցուցանիշները զգալիորեն գերազանցում են սկանդինավյան այլ երկրների՝ Նորվեգիայի, Դանիայի և Ֆինլանդիայի ցուցանիշներին։ |