Ինչպես արդեն հայտնել էինք, մայիսի 26-ի՝ ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 7402 դեպք, որոնցից 3220-ն` առողջացած, 91-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 4052 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 52554 թեստավորում: Այսպիսով` ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 289 նոր դեպք և 75 առողջացած։ Մահվան դեպքերի վերաբերյալ ԱՆ-ը հայտնում է, որ պացիենտները եղել են 85 (տղամարդ), 70 (կին), 83 (կին), 81 (կին) տարեկան և ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ: |