ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+16 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+20 °C
Աֆրիկայում վարակակիրների թիվը գերազանցել 100 հազարը
12:20, 26.05.2020 | mamul.am
4965 | 0

Աֆրիկայում նոր տիպի կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվը կազմում է 108 109, մահացել է ավելի քան 3 260 հիվանդ, ապաքինվել 42 937-ը, հայտնում է Xinhua-ն՝ հղում անելով Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման աֆրիկյան կենտրոնի տվյալներին։

Ամենաշատ դեպքերը գրանցվել են Հարավաֆրիկյան Հանրապետությունում՝ 22 583, որտեղ համավարակն արագորեն տարածվում է:
Երկրի նախագահ Սիրիլ Ռամաֆոսան նախօրեին հեռուստատեսային եթերով ելույթ ունենալիս հայտարարել էր, որ անցած շաբաթ հաստատված դեպքերի թիվը կազմել է երկրում վարակվածների ընդհանուր թվի մեկ երրորդը:
Համավարակի հարյուրավոր նոր դեպքեր են հայտնաբերվել Աֆրիկայի մի շարք երկրներում` Սիերա Լեոնեի Հանրապետությունում, Հասարակածային Գվինեայում, Սենեգալում, Գանայում, Գվինեա-Բիսաույում և Կենտրոնական Աֆրիկյան Հանրապետությունում:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր