ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+19 °C, +13 °C ... +24 °C Վաղը`+24 °C
«Սա ձեր քաղաքական թիմի ամոթն է. ես Սասուն Միքայելյանի թասիբը կպահեմ». Անի Խաչատրյանը՝ «Իմ քայլին»
12:45, 26.05.2020 | mamul.am
6623 | 0

Երևանի ավագանու այսօրվա նիստում «Իմ քայլը» խմբակցության անդամ Մեսրոպ Պապիկյանն առաջարկեց օրակարգից հանել ԵԿՄ-ին անհատույց օգտագործման իրավունքով գույք տրամադրելու մասին հարցը:

Հարց տալու իրավունք խնդրեց «Լույս» խմբակցության անդամ Անի Խաչատրյանը. «Այն, ինչ հնչեց քիչ առաջ, ինձ համար նվաստացուցիչ է: Ինձ համար դա ամոթ չի, դա ձեր քաղաքական թիմի ամոթն է: Ու դուք էսօր կարողանում եք քննարկել այդ հարցը օրակարգից հանելու հա՞րցը: Նույնիսկ ՀՀԿ-ականները դա չեն արել: Փառք ԵԿՄ-ի հավերժ նախագահ Վազգեն Սարգսյանին, Փառք Եռաբլուրին, ԵԿՄ-ի բոլոր տղաներին»,- ասաց նա՝ հավելելով. «Առաջ ԵԿՄ-ի նախագահը եսիմ ով էր, հիմա ձեր թիմից է, ինչո՞ւ եք կռիվ տալիս․․․ Ես Սասուն Միքայելյանի թասիբը կպահեմ ձեր փոխարեն»:

Այնուհանդերձ՝ հարցը օրակարգից հանելու առաջարկությունը դրվեց քվեարկության. կողմ քվեարկեց ավագանու 17 անդամ, 28-ը դեմ էր, առաջարկը չընդունվեց:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր