ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+13 °C, +13 °C ... +26 °C Վաղը`+25 °C
«Ցուցարարների ծեծուջարդին մասնակցած կոռուպցիոները շարունակում է գնալ աշխատանքի». Դանիել Իոաննիսյան
13:45, 26.05.2020 | mamul.am
6154 | 0

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ հիմնադիր, ծրագրերի համակարգող, Հանրային խորհրդի անդամ Դանիել Իոաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հիշո՞ւմ եք Աջափնյակի թաղապետարանում աշխատող Արամայիս Ավագյանին, որ նախկինում կոռուպցիայի համար դատվել էր ու Սարի թաղում մասնակցել քաղաքացիների ծեծուջարդին։

Այդ մարդը, պարզվում է, ազատված լինելով իր զբաղեցրած հաստիքից, շարունակում է գալ աշխատանքի։

Ցուցարարների ծեծուջարդին մասնակցած կոռուպցիոները, սակայն, գալիս է ոչ թե համայնքի համար ձրի աշխատելու, այլ քաղաքաշինական հարցերով քաղաքացիներին «ճիշտ» տնտեսվարողի մոտ ուղղորդելու համար։

Այսինքն քաղաքացիները գալիս են թաղապետարան, մտնում քաղաքաշինության և հողօգտագործման բաժին, որտեղ իրենց ուղղորդում են «ճիշտ» տեղ՝ նախագծում անելու։ Եվ քանի դեռ քաղաքացին մտածում է, որ ուղղորդողը իր ընտրած քաղաքապետի վստահելի աշխատակիցն է, այն, իրականում, գործից հեռացված, կոռուպցիոն խարդախության համար դատված ու ցուցարար ծեծող բանդայի անդամ եղած մեկն է։

Հիմա հարց. Ո՞ւր է Աջափնյակի թաղապետը»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր