ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+10 °C, +10 °C ... +24 °C Վաղը`+27 °C
Ադրբեջանցի սպայի կողմից կացնահարված հայի հարազատներն արդարություն են պահանջում․ #TheGuardian
13:35, 26.05.2020 | mamul.am
9809 | 0

Ավելի քան 16 տարի առաջ` ՆԱՏՕ-ի դասընթացների ժամանակ` գիշերով կացնահարված Գուրգեն Մարգարյանի հարազատները մինչև այսօր արդարության են սպասում: Նրանք հույս ունեն, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) որոշում կկայացնի Հունգարիայի և Ադրբեջանի դեմ, գրում է The Guardian-ը։

«Չնայած այս ծանր դեպքը տեղի է ունեցել 16 տարի առաջ, սակայն շարունակում է կենդանի մնալ իմ հիշողություններում»,- նշել է Ռամիլ Սաֆարովի գործողություններից տուժած մեկ այլ հայ սպա Հայկ Մակուչյանը, ում Սաֆարովը նույնպես ցանկացել է սպանել:

Նրա և Գուրգեն Մարգարյանի հարազատները ՄԻԵԴ-ի ներկայիս գործով հայցվոր են: Նրանք ո՛չ Հունգարիայից, ո՛չ էլ Ադրբեջանից չեն պահանջում ֆինանսական փոխհատուցում:

«Մենք արդարություն ենք փնտրել, այլ ոչ թե փոխհատուցում: Մեզ համար կարևոր է ծանր հանցագործությունների փաստի հաստատումը, վերջ տալ անպատժելիությանը և կանխարգելել հայերի նկատմամբ ատելությունը»,- ասել է հայցվոր Մակուչյանը՝ էլեկտրոնային փոստով ուղարկված մեկնաբանությունում:

Հայցվոր կողմի փաստաբան Նազելի Վարդանյանը նշել է, որ թեև Մարգարյանների ընտանիքը գումարի կարիք ունի, սակայն նրանք հայտարարել են, որ չեն ուզում ֆինանսական փոխհատուցում: «Նրանք միայն արդարություն են պահանջում»,- ասել է Վարդանյանը:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր