ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+15 °C, +15 °C ... +27 °C Վաղը`+26 °C
Ռուսաստանում մեկ օրում գրանցվել է վարակի 8 915 նոր դեպք
15:00, 26.05.2020 | mamul.am
5584 | 0

Վերջին մեկ օրում Ռուսաստանի 83 շրջանում գրանցվել է կորոնավիրուսով վարակվածության 8 915 նոր դեպք, մահացել է 174 մարդ։ Հաստատված դեպքերի ընդհանուր թիվը հասել է 362 342-ի։ Հիվանդության տարածման տեմպը կազմում է 2,5%, որը ցույց է տալիս, որ ցուցանիշը կայուն նվազում է։ Մոսկվայում կորոնավիրուսի դեպքերի թիվը կազմում է 169․3 հազար, Մերձմոսկվայում՝ 35 163 դեպք: Սանկտ Պետերբուրգում՝ 14 076 դեպք, Նիժեգորդսկի մարզում՝ 8 504, Կրասնոյարսկի երկրամասում՝ 5 458։ Ըստ շտաբի տվյալների՝ մահացել է 3 807 հիվանդ, նախօրեին ապաքինվել է 12 331 մարդ։ Ընդհանուր 131 129 մարդ ապաքինվել և դուրս գրվել հիվանդանոցներից:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր