Այսօր Ինեկոբանկը հայտարարեց վարկային արձակուրդից օգտված հաճախորդների մարումների նոր պայմանների վերաբերյալ, որի արդյունքում այն հաճախորդներն, ովքեր սույն թվականի մարտի 10-ից մինչև մայիսի 31-ն օգտվել են վարկային արձակուրդներից, պետք է հունիսի 1-ից սկսած իրականացնեն իրենց վարկային պարտավորությունների ամսական մարումները։ Ամսական վճարումների բեռը թեթևացնելու նպատակով բանկը կձևավորի նոր մարումների գրաֆիկ՝ ավտոմատ կերպով ավելացնելով 12 ամիս վարկի մարման ժամանակացույցին։ Արդյունքում, կնվազի հաճախորդների ամսական մարումների չափը։ Վարկային արձակուրդի ընթացքում չվճարված տոկոսագումարների վրա հետագայում լրացուցիչ տոկոսներ չեն հաշվեգրվի։ Նոր մարումների գրաֆիկը հաճախորդներին կտրամադրվի էլեկտրոնային կապի միջոցներով կամ բանկի մասնաճյուղերում։ Բանկը տեղեկացնում է նաև, որ այն հաճախորդներն, ովքեր կցանկանան իրենց վճարումները իրականացնել հին գրաֆիկով, կարող են շարունակել իրենց ամսական մարումներն իրականացնել՝ համաձայն սկզբնական մարման գրաֆիկի, որի դեպքում վարկերի նոր գրաֆիկից ավելի վճարումներ իրականացնելիս վաղաժամկետ մարման տույժեր և տուգանքներ չեն հաշվարկվելու։ Նշված պայմանների փոփոխությունը կկիրառվի 1Click, Արագ սպառողական, Ապառիկ վարկերի համար և կսկսի գործել սույն թվականի հունիսի 1-ից՝ ավտոմատ կերպով։ Իրավաբանական անձանց վարկերի, ինչպես նաև գրավային ապահովությամբ սպառողական վարկերի, այդ թվում նաև՝ գրավով և/կամ երաշխավորությամբ տրամադրված, հիփոթեքային վարկերի և միկրովարկերի համար բանկը կառաջարկի անհատական լուծումներ՝ համաձայն ներկայացված դիմումների։ Բանկն ունի մշակված լուծումներ այլ վարկային պրոդուկտներից օգտվող ֆիզիկական անձանց համար, որոնք մանրամասն նկարագրված են սույն հղմամբ։ Բոլոր այն հաճախորդներն, ովքեր մարտի 10-ից մայիսի 31-ն ընկած ժամանակահատվածում իրականացրել են վարկային մարումները ժամանակացույցով, կարող են շարունակել վարկերի բնականոն վճարումները, քանի որ նրանց նկատմամբ չի կիրառվի ավտոմատ փոփոխությունը։ Բանկի նկատմամբ իրենց վարկային պարտավորությունները պարտաճանաչ կատարած հաճախորդների համար բանկը առաջիկայում կներկայացնի արտոնյալ պայմաններով ծառայություններ։ Վարկային ծրագրերի պայմաններին և դիմելու ընթացակարգին կարող եք ծանոթանալ բանկի պաշտոնական կայքում։ |