ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+7 °C, +3 °C ... +13 °C Վաղը`+16 °C
«Արմենիա» ավիաընկերությունը չեղարկում է բոլոր կանոնավոր չվերթերը
19:35, 26.05.2020 | mamul.am
9078 | 0

«Արմենիա» ավիաընկերությունը ֆեյսբուքյան իր էջում հայտարարություն է տարածել, որում ասվում է. «

«Հարգելի ուղեւորներ,

Կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) հետևանքով իրադարձությունների զարգացմամբ պայմանավորված՝ «Արմենիա» ավիաընկերությունը, մինչև հունիսի 13-ը ներառյալ, չեղարկում է բոլոր կանոնավոր չվերթերը՝

Երևան-Լիոն-Երևան,

Երևան-Թել Ավիվ-Երևան,

Երևան-Վորոնեժ-Երևան,

Երևան-Միներալնիյե Վոդի-Երևան ուղղություններով:

Երևան-Մոսկվա-Երևան և Երևան-Թբիլիսի-Երևան բոլոր կանոնավոր չվերթերը չեղարկվում են մինչև հունիսի 30-ը ներառյալ:

Հայտնում ենք, որ չեղարկված չվերթերի բոլոր ուղևորներին տրամադրվում է երաշխավորագիր (վաուչեր), առ այն, որ չօգտագործված ավիատոմսի գումարը համարվում է սառեցված «Արմենիա» ավիաընկերությունում և ենթակա է օգտագործման մեկ տարվա ընթացքում։

Խնդրում ենք ավիաընկերության պաշտոնական էլեկտրոնային հասցեին՝ info@armeniafly.com, ուղղել նամակ՝ վաուչերի պահանջով՝ առարկա դաշտում նշելով «Չեղարկված չվերթի ավիատոմսի վաուչեր»:

Մեկ տարվա ընթացքում վաուչերի գումարը չօգտագործելու դեպքում, այն ենթակա է ամբողջական վերադարձի՝ ձեր դիմումի հիման վրա:

Հարգելի ուղևորներ, հայցում ենք ձեր ներողամտությունը»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր