Պարետ Տիգրան Ավինյանն այսօր ճեպազրույցի ժամանակ հայտատարեց, որ թեստավորումների ծավալը կմեծանա: «Քննարկել ենք նաև թեստավորման քաղաքականությունը՝ մասնավոր թեստավորող լաբորատորիաների ներգրավմամբ, որի արդյունքում թեստավորումն ավելի մեծ ծավալների կհասնի»,- ասաց նա: Ավինյանը հայտնեց նաև, որ պարետատանը քննարկել և չեն բացառել որոշ պայմանների դեպքում նորից կարանտինային ռեժիմի սահմանումը. «Որոշ բնակավայրերում նման ռեժիմ սահմանում ենք, ինչպես օրինակ՝ Սևանում, Արենիում: Ամեն ջանք դրվելու է, որ դրան չվերադառնանք»,-ասաց փոխվարչապետը: |