ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+24 °C, +15 °C ... +25 °C Վաղը`+26 °C
«Շահարկում են, թե լաբորատոր հետազոտությունները կատարվում են «ընտրյալ լաբորատորիաների» միջոցով». ԱՆ խոսնակ
20:45, 26.05.2020 | mamul.am
4952 | 0

ՀՀ Առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը ֆեյսբուքյան էջում գրել է․ «Ինչպես աղավաղել իրականությունը

Որոշ լրատվամիջոցներ սկսել են շահարկել, թե լաբորատոր հետազոտությունները կատարվում են «ընտրյալ լաբորատորիաների» միջոցով:

Լրատվամիջոցները հղում են տալիս առողջապահության նախարարության գրավոր հարցման պատասխանին, որտեղ պարզ շարադրված է, որ «Առողջապահության նախարարի 13.05.2020թ. թիվ 04-Ց ցուցման, կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակներում պետության հետ համագործակցությամբ և անվճար հիմունքներով իրականացնում են «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ը, «ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոն» ՊՈԱԿ-ը, «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոց ՓԲԸ-ն և «Նատալի ֆարմ» ՍՊԸ-ն՝ բժշկական ցուցումով»:

Կրկնում ենք՝ ԱՆՎՃԱՐ ՀԻՄՈՒՆՔՆԵՐՈՎ: Ավելին, նշված լաբորատորիաներն իրենց մնացած ողջ ռեսուրսը ծառայեցնում են կորոնավիրուսային հիվանդության պայքարին: Լաբորատորիաներին տրամադրվում է միայն թեստերը և թեստավորման անհրաժեշտ պարագաները: Պայմանագրով նախատեսված այլ պարտավորություններ ուղղակիորեն չկան: Իսկ ընտրվել են հենց այս լաբորատորիաները, քանի որ վերջիններս առողջապահության նախարարության կողմից գնահատման արդունքում համապատասխանել են կենսաբանական անվտանգության և մնացած բոլոր անհրաժեշտ չափորոշիչներին: Բավական է միայն վերնագրի միջոցով մանիպուլացնել մարդկանց:

Սքրինշոթերով հրապարակում եմ այն լրատվամիջոցների անունները, որոնք արտատպել են սկզբնաղբուր կայքի (Hraparak.am)-ի նյութը: Ներողություն եմ խնդրում, եթե որոշներին չեմ հիշատակել։

Հ.Գ. Բավական է թիրախավորել և անընդհատ քարկոծել, մանավանդ այն դեպքում, երբ դրա համար «հարմար նախադրյալներ» չկան։ Խոսքն, իհարկե չի վերաբերում առողջ և կառուցողական քննադատությանը»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր