Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Նաթիա Թուրնավան հայտնել է, որ «Գազպրոմի» հետ գործող պայմանագրի վերանայումը ծառայում է բնական գազի գնի իջեցմանը, իսկ գինը կնվազի մոտավորապես 15%-ով: Նախարարը նաև շեշտել է, որ հնարավոր է՝ առաջիկայում պայմանավորվեն գների նույնիսկ ավելի մեծ իջեցման մասին, դա կախված կլինի շուկայի պայմաններից: |