ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+17 °C, +11 °C ... +22 °C Վաղը`+25 °C
«Ակնհայտ են Վանեցյանի ուղղակի կապերը ռուսական իշխանությունների հետ». Արամ Սարգսյան
23:30, 26.05.2020 | mamul.am
7570 | 0

«Ինձ համար ակնհայտ են Արթուր Վանեցյանի ուղղակի կապերը ռուսական իշխանությունների, ռուսական քաղաքական շրջանակների հետ: Մեր ԱԱԾ աշխատակիցների 60-70%-ն անուղղակիորեն կապված են ռուսական ծառայությունների հետ, ինչը մեր դժբախտություններից մեկն է, և մենք պետք է մեր ԱԱԾ կադրերը պատրաստենք Հայաստանում»,- «Առաջին լրատվական»-ի եթերում ասել է «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը:

Անդրադառնալով Վատիկանում ՀՀ նախկին դեսպան, Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանի՝ վերջին շրջանում ծավալած գործունեությանը՝ Սարգսյանն ասել է. «Եթե նա ՀՀԿ-ին չի ներկայացնում, ուրեմն քաղաքական հետաքրքրություն չի ներկայացնում: Եվ եթե ՀՀԿ ղեկավարը Սերժ Սարգսյանը չլինի, ես ավելի շատ այդ դերում կտեսնեմ հավատարիմ հանրապետականներին, որոնք առ այսօր թուք ու մուր ուտելով, պահպանում են հանրապետականի իրենց դիրքերը, քան թե՝ Միքայել Մինասյանին: ՀՀԿ-ում կան փորձառու մարդիկ և արժանի են ընդդիմադիր լինելու, տեսակետներ ասելու և պիտանի լինելու»:

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր