Mamul.am
Ամբողջական տարբերակ
USD 486.73, EUR 549.62, RUB 6.84, GBP 613.77
+22 °C, +18 °C ... +29 °C Վաղը`+28 °C
Hay / Հայ | Рус | Eng | Tür
««Մեշոկ պապիով» մեզ մի՛ վախեցրեք. դա այլևս չի աշխատում». Սրբուհի Գրիգորյան
00:10, 27.05.2020

ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Սրբուհի Գրիգորյանը «Արմնյուզ» հեռուստաընկերության եթերում կարծիք է հայտնել, որ արտահերթ ընտրությունները մոտ են, քանի որ վարչապետի ու կառավարության վարկանիշը սրընթաց նվազում է, սպասելիքները չեն արդարացվել. «Մենք իշխանությանն անընդհատ զգոնության կոչ ենք անում: Եթե իշխանություններն իրենց թափ չտան, անեն այն, ինչ արել են առայսօր, արտահերթ ընտրությունները հեռու չեն: Վարչապետն ասում է՝ եթե ես չլինեմ, գալու են օլիգարխները: «Մեշոկ պապիով» մեզ մի՛ վախեցրեք, դա այլևս չի աշխատում: Ի վերջո, այսօր շատ քաղաքական գործիչներ ԱԺ-ում են հայտնվել Նիկոլ Փաշինյանի թևերի վրա»,- ասել է Գրիգորյանը:

Պատգամավորի պնդմամբ՝ ՍԴ-ի հարցով հետաքրքրված է բացառապես կառավարությունը, իսկ քաղաքացուն այսօր հուզում են իր վարկերի և կոմունալ վարձերի խնդիրները. «Եթե այսպես շարունակենք, շատ քաղաքացիներ հայտնվելու են դրսում, քանի որ չեն կարողանա վճարել բնակարանի վարձը, շատերը կմնան մթի ու խավարի մեջ, քանի որ կզրկվեն լույսից, հաջորդ օրն էլ՝ գազից»,- ասել է պատգամավորը:

Մանրամասները` տեսանյութում:

««Մեշոկ պապիով» մեզ մի՛ վախեցրեք. դա այլևս չի աշխատում». Սրբուհի Գրիգորյան
Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին
| |
դեպի վեր