Mamul.am
Ամբողջական տարբերակ
USD 483.84, EUR 543.30, RUB 6.81, GBP 602.38
+27 °C, +19 °C ... +30 °C Վաղը`+31 °C
Hay / Հայ | Рус | Eng | Tür
«ԼՀԿ-ի անդամը ԱԺ պատգամավորներին անվանում է «եզ»»․ Մարիա Կարապետյան
00:40, 27.05.2020

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Մարիա Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Երեկ պատգամավոր Սոնա Ղազարյանը Ազգային ժողովում խոսեց՝ պարզաբանելով դիմակի կրման հետ կապված մի քանի հարց։ Այդ ելույթի մեջ նա ասաց․ «Դիմակի փոխարեն կարելի է կրել ցանկացած պարագա, որը կծածկի քիթը և բերանը»: Դեմքի վրա հեռուստացույց կրելու բուռն ցանկություն ունեցող ֆեսյբուքյան մի էջ այս նախադասությունը մեջբերեց միայն մինչև ստորակետը։ Աղավաղված մեջբերումը պատգամավորի նկարի հետ մեկտեղ տարածած մի օգտատիրոջ գրառման տակ էլ «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախընտրական ցուցակի 51-րդ համարը զբաղեցրած անձը գրեց հետևյալը․ «Կներեք կոպտության համար, բայց եզաբուծարանի տեղը ով գիտի, վառենք, պրծնենք»։

Իր ասածը բացատրելու նպատակով այդ անձը այսօր ասաց, որ «որևէ մեկին հստակ ի նկատի չի ունեցել» և արել է «գնահատողական դատողություններ», իսկ Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբացկության պատգամավորները սկսեցին շրջանառել սա որպես պարզաբանում։ Այստեղ խնդիրը լրջացավ։

Ցավոք, պետք է տառացիորեն բացատրեմ արտահայտությունը՝ ակնկալելով, որ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավորները այլևս չեն խուսանավի՝ «այլ բան է ի նկատի ունեցել» ասելով, թեև հայոց լեզվին տիրապետող ամեն անձ այս արտահայտությունից նույն բանը կհասկանար։

Անձը Ազգային ժողովի պատգամավորներին անվանում է «եզ», կարծում է, որ պատգամավորները ունեն ի հայտ գալու վայր՝ «եզաբուծարան»։ Անձը բաղձանք է հայտնում վառելու այդ «վայրը» այդ պատգամավորներից ազատվելու նպատակով։ Պա՞րզ է, «Լուսավոր Հայաստան» խմբակցության հարգելի պատգամավորներ։ Սպասում ենք ձեր դատապարտող խոսքին։ Առանց վերջնաժամկետի»:

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին
| |
դեպի վեր