ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+23 °C, +15 °C ... +25 °C Վաղը`+26 °C
Ուղիղ միացում Ազգային ժողովից
10:00, 27.05.2020 | mamul.am
3750 | 0

ԱԺ-ը քննարկում է Կառավարության հեղինակած «Ոստիկանության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը: Ըստ ՀՀ արդարադատության փոխնախարար Քրիստիննե Գրիգորյանի՝ փաթեթի ընդունումը բխում է Կառավարության հաստատած ոստիկանության ոլորտի բարեփոխումների ռազմավարությունից, որը կարճաժամկետ հեռանկարում նախատեսում է Պարեկային ծառայության ստեղծումը: Փոխնախարարի խոսքով` Պարեկային ծառայությունն իր էությամբ էականորեն տարբերվելու և փոխարինելու է այժմ գործող ոստիկանության երկու արտաքին ծառայություններին` Պարեկապահակետային ծառայությանը և Ճանապարհային ոստիկանությանը: Փաթեթով սահմանվում են Պարեկային ծառայության ստեղծման իրավական հիմքերը, ծառայողների պաշտոնները, նրանց ներկայացվող պահանջները, ծառայության համալրման համար անցկացվող մրցույթը, ինչպես նաև ոստիկանության ուսումնական հաստատությունում նրանց կրթությանը վերաբերող դրույթները:

Ուղիղ միացում Ազգային ժողովից
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր