ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+26 °C, +14 °C ... +26 °C Վաղը`+28 °C
«Վճիռը լրջագույն առավելություններ կարող է տալ Հայաստանի արտաքին քաղաքականությանը». Արմեն Աշոտյան
09:30, 27.05.2020 | mamul.am
4111 | 0

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Սաֆարովի գործով ՄԻԵԴ վճիռն իրականում լրջագույն առավելություններ կարող է տալ Հայաստանի արտաքին քաղաքականությանը՝ Արցախյան հարցի համատեքստում։

Այս վճռի մի շարք դրույթներ պետք է դառնան երկրի կռվաններից մեկը՝ խորհրդարանական դիվանագիտությունից մինչև գործադիր իշխանություն։

Ադրբեջանի շուրջ պետք է շարունակաբար սեղմել դիվանագիտական օղակը՝ նոր նախաձեռնություններով և հարցադրումներով։ Սա պետք է անել խելացի և կանոնակարգված ձևով։

Ուստի ԱԳՆ-ը պարտավոր է վճռի վերջնական տեքստը ստանալուց հետո աշխատանքային փակ քննարկում նախաձեռնել՝ հրավիրելով Գուրգեն Մարգարյանի շահերի պաշտպաններին (կեցցե՛ն իրենք), առաջատար միջազգայնագետներին և իրավաբաններին, խորհրդարանական ներկայացուցիչներին՝ մշակելու համար միասնական, համակարգված և հիմնավոր ռազմավարություն այս հարցով։

Որպես իսկական հայ սպա՝ լուսահոգի Գուրգեն Մարգարյանն անգամ իր ողբերգական մահից հետո շարունակում է ծառայել Հայրենիքին։ Վառ պահեք իր հիշատակը և չմսխեք այն»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր