ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+6 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+19 °C
«90-ականների լավագույն ոճով կգանք քո հետևից»․ Արտակ Գալստյան
09:40, 27.05.2020 | mamul.am
7914 | 4

Իրավապաշտպան Արտակ Գալստյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Միքայել Մինասյանը կրկին ելույթ է ունեցել, որով նոր Հայաստանն անվանել է ստի կայսրություն, վարչապետի ընտանիքը՝ մաֆիոզ, եզրակացրել է, որ իր մեղադրանքներին պատասխան չունենք, որ մեր մեթոդները հնաոճ են, իրենից սարսափում ենք և վարչապետն էլ կատաղած պացիենտ է:
Այստեղ են ասել՝ չգիտես լաս, թե խնդաս:
Եթե մաֆիոզ է Փաշինյանը, ապա մաֆիոզ է ողջ Հայաստանը, բացառությամբ Միքայել Մինասյանի սրբադասված աներոջ ընտանիքից, դե իրանն էլ որպես անհաջող կցորդ:
Վարչապետի կառավարումը չի կարող լինել հնաոճ, մի պարզ պատճառով, որովհետև նոր է, իսկ հինը Միքայելի աներոջ ընտանիքն է՝ իր չկայացած կցորդով:
Կատաղած պացիենտի մասով, մոմ կվառեմ, եթե մի օր վարչապետն իրոք կատաղի:
Գիտես Միքայել այդ ժամ ի՞նչ կկատարվի:
Հավատա, 90-ականների լավագույն ոճով կգանք քո հետևից, ոչ թե Վատիկան, այլ Սոչի, որտեղի խոհանոցից խոսում ես, և առանց միջազգային պայմանագրերի առկայության քեզ կբերենք Հայաստան ու կներկայացնենք ժողովրդի դատին:
Կխնդրեմ ուշադիր լինես, ոչ թե Նիկոլի, այլ ժողովրդի դատին, որովհետև եթե քո ասելով Նիկոլը կատաղի, ապա էլ իր թավիշը չի լինի, այլ մեր:
Եթե կասկածում ես խոսքերիս, կարող ես հարցնել աներոջդ, վստահ եմ, որ հանուն իր թոռների նա կհաստատի իմ խոսքերը՝ գոնե սեփական փորձից ելնելով, որովհետև մեր թավիշին նա առնչվել է դեռևս 90-ականներին, երբ բենզինի կտրոն էր դուրս գրում Արցախում:
Բայց չեմ կարող նաև օբյեկտիվ չլինել և չնդունել, որ Նիկոլը իրոք մեղավոր է:
Այո
Նա մեղավոր է, որովհետև դու դեռ խոսում ես, այլ ոչ թե դատարանից մեղմ պատիժ մուրում:
Մեղավոր է, որ հազարավոր մարդկանց ճակատագրեր խեղած աներդ դեռ ազատության մեջ է և խոսում է այն Արցախից, որի 800 հեկտարը կորցրեց:
Վարչապետը «մեղավոր է», որ ձեր պես սրբապիղծ չէ և դեռ գոնե մեզ թույլ չի տալիս գալ ձեր հետևից, հավատա մեր զինանոցում դեռ կան մի քանի տասնյակ պոտենցյալ ցմահ ազատազրկման գնացող հայրենասերներ, որ կգան ձեր հետևից:
Մի բան էլ, որը վերաբերվում է և քեզ և քեզ պես մտածող շատերին:
Բացարձակապես կապ չունի թե ես, կամ իմ ընկերները վարչապետի որ քայլն ենք քննադատում:
Մենք, մեր վարչապետը, մեր ընկերը, մեր եղբայրը, մեր հարազատը:
Ցանկացած ողջամիտ մարդ, այնքան ուղեղ պետք է ունենա, որ դրանից չառիթավորվի, մի պարզ պատճառով, որովհետև մենք վարչապետին քննադատում ենք, որովհետև նա չի թողում ձեզ պատժել:
Բայց դու ճիշտ ես, ժողովրդի համբերությունն արդեն սպառվում է:
Շուտով այն իրոք կվերջանա:
Արդյունքում այլևս չենք ենթարկվի վարչապետին և առաջինը կգանք քո հետևից:
Առողջ եղիր, դու դեռ ասելու շատ բան ունես:
Իսկ որ կասես, չեմ կասկածում, ձեր տեսակը միշտ է ասում, երբ առանց թավիշ հարցեր են տալիս:
Արի Միքայել, աղոթենք, որ վարչապետը իրոք կատաղի, մեզ չի լսում, գոնե քեզ լսի:
Աստված պահապան Հայ ժողովրդին»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր