ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+6 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+19 °C
«Այսօրվա թվերը ցույց են տալիս, որ մենք չենք սովորել ապրել կորոնավիրուսին զուգահեռ»․ վարչապետ
11:35, 27.05.2020 | mamul.am
7842 | 0

«Մենք պետք է սովորենք ապրել կորոնավիրուսին զուգահեռ: Այսօրվա թվերը ցույց են տալիս, որ մենք չենք սովորել ապրել կորոնավիրուսին զուգահեռ. ակնհայտ է, որ առաջիկա մեկ տարին կորոնավիրուսը ներկա է լինելու մեր կյանքում, և մենք անընդհատ ունենալու ենք ոչ միայն տեղական, այլև համաշխարհային կորոնավիրուսի հետ հաղորդակցություն»,- կառավարության հերթական նիստում ասաց ՀՀ վաևրչապետ Նիկոլ Փաշինյանը: Նրա խոսքով՝ այսօր խնդիր կա, որպեսզի մենք բազմաթիվ հայրենակիցների վերադարձնենք հայրենիք և նրանց մեջ, բնականաբար, կան վարակված քաղաքացիներ. «Այս գործընթացը լինելու է շարունակական: Ուստի մեր խնդիրն է ապահովել կանոնների պահպանումը. առաջինը հանրային հաղորդակցությունն է, բարձրացնել մեր քաղաքացիների իմացությունը կորոնավիրուսի դեմ պայքարի մեթոդների վերաբերյալ, երկրորդը՝ վարչական մեթոդն է և մենք պարետատան հետ միասին որոշել ենք ամենօրյա ռեժիմով խստացնել հարկադրանքի կանոնները»,- ասաց վարչապետը:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր