Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսի 735 դեպք՝ նախօրեին վարակակիրներն ավելացել են 3-ով՝ համաձայն երկրի Առողջապահության նախարարության տվյալների։ Ապաքինվել է 557 քաղաքացի, մահացել` 12 հիվանդ: Կարանտինում է գտնվում 3 076 քաղաքացի, ստացիոնար բուժում է ստանում 250 պացիենտ: |