ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+4 °C, +4 °C ... +16 °C Վաղը`+19 °C
«Դեռ հարց կլինի՝ տան մեջ էլ դիմակի կրումը պարտադիր կլինի, թե՞ ոչ». Նիկոլ Փաշինյան
12:20, 27.05.2020 | mamul.am
18985 | 3

«Եթե կա ախտորոշված 7 հազար դեպք, նշանակում է՝ կա 14 հազար վարակակիր: Այդ 14 հազարի 90 տոկոսը չգիտի, որ ինքը վարակված է: Դրա համար է, որ դիմակ կրելը պետք է լինի դե ֆակտո պարտադիր: Եթե դե ֆակտո պարտադիր լինելու մեր ուղերձը չընդունվի, մենք հաջորդ քայլով նաև դե յուրե պարտադիր կդարձնենք բոլոր տեղերում: Այսինքն՝ պարտադիր կդարձնենք, որ եթե մարդը մեն մենակ նստած է զբոսայգում և 10 կմ շառավղով ոչ մի ուրիշ մարդ չկա, մենք պարտադիր կդարձնենք դիմակ կրելը: Այսինքն, եթե կա առանց դիմակի մարդ, նա պետք է տուգանվի»,- կառավարության նիստի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Մենք դիմակի կրումը պարտադիր կդարձնենք ամեն տեղ, դեռ հարց կլինի՝ տան մեջ էլ դիմակի կրումը պարտադիր կլինի, թե՞ ոչ: Սա իհարկե չափազանցություն է, բայց կարող ենք որոշում կայացնել, որ հենց մարդը տնից դուրս եկավ առանց դիմակի, կտուգանվի»,- ասաց նա:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր