ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+24 °C, +15 °C ... +25 °C Վաղը`+26 °C
Ռուսաստանում մեկ օրում գրանցվել է վարակի 8 338 նոր դեպք
14:15, 27.05.2020 | mamul.am
5123 | 0

Վերջին մեկ օրում Ռուսաստանի 85 շրջանում գրանցվել է կորոնավիրուսով վարակվածության 8 338 նոր դեպք, մահացել է 161 հիվանդ, ապաքինվել և դուրս է գրվել 11 079 պացիենտ։ Հաստատված դեպքերի ընդհանուր թիվը հասել է 370 680-ի։ Հիվանդության տարածման տեմպը կազմում է 2,3%, որը ցույց է տալիս, որ ցուցանիշը կայուն նվազում է։

Ապաքինվածների ցուցանիշը մի քանի օր շարունակ ավելի բարձր է, քան նոր արձանագրված դեպքերի ցուցանիշը։

Մոսկվայում կորոնավիրուսի նոր դեպքերի թիվը կազմում է 2 140, Մերձմոսկվայում՝ 793 դեպք, Սանկտ Պետերբուրգում՝ 387 դեպք։ Հիվանդության ախտանիշ չի ունեցել նոր դեպքերի 40․8%-ը։

Ըստ շտաբի տվյալների՝ մահացել է 3 968 հիվանդ, ապաքինվել է 142 208 մարդ:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր