Mamul.am
Ամբողջական տարբերակ Մամուլի խոսնակ
USD 485.32, EUR 572.14, RUB 6.66, GBP 635.72
+19 °C, +18 °C ... +31 °C Վաղը`+30 °C
Hay / Հայ | Рус | Eng | Tür
Զանգվածային անկարգություններ՝ ԱՄՆ Մինեապոլիս քաղաքում
14:35, 27.05.2020

ԱՄՆ Մինեսոտա նահանգ Մինեապոլիս քաղաքում զանգվածային անկարգություններ են սկսվել, որոնք վերածվել են ոստիկանության հետ բախումների։ Ոստիկաններն արցունքաբեր գազ են կիրառել։

Ցույցերն սկսվել են, երբ ոստիկանները ձերբակալել են սևամորթ տղամարդուն։ Ոստիկաններից մեկը ծնկով սեղմել է ձերբակալվածի կոկորդը, ինչի հետևանքով նա շնչահեղձ է եղել: Մոտ 40 տարեկան տղամարդն անընդհատ կրկնել է, որ չի կարողանում շնչել: Մինեսոտայի ոստիկանության ղեկավարը հայտարարել է, որ չորս ոստիկանները հեռացվել է աշխատանքից:

Զանգվածային անկարգություններ՝ ԱՄՆ Մինեապոլիս քաղաքում
Զանգվածային անկարգություններ՝ ԱՄՆ Մինեապոլիս քաղաքում
Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին
| |
դեպի վեր