ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+16 °C, +13 °C ... +24 °C Վաղը`+27 °C
«Արդյունավետ կարող է լինել Նախիջևանի խնդրով եռակողմ փակ խորհրդակցությունների անցկացումը». Վարդան Ոսկանյան
03:10, 28.05.2020 | mamul.am
4349 | 0

Իրանագետ Վարդան Ոսկանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Նախիջևանի հատվածում Բաքվի բռնապետի հեռագնա սադրիչ ծրագրերը, ըստ իս, միտված են լուծելու տարածքում և ընդհանրապես հայ-ադրբեջանական խնդիրների բույլում թուրքական դերակատարության էʹլ ավելի մեծացման հարցը։

Այս առումով նաև հենց Նախիջևանում է, որ առարկայորեն համընկնում են Հայաստանի, Իրանի և Ռուսաստանի շահերը, որոնցից և ոչ մեկը չի կարող, մեղմ ասած, խանդավառ լինել թուրքական ներկայության, դերակատարության և ազդեցության աճով։

Հաշվի առնելով վերոնշյալը, կարծում եմ՝ արդյունավետ կարող է լինել Նախիջևանի խնդրով եռակողմ Հայաստան-Իրան-Ռուսաստան փակ խորհրդակցությունների անցկացումը, և նկատի ունենալով նախիջևանյան քաղաքական շրջանակներում մշտապես գոյություն ունեցող կենտրոնախույս մտայնությունը, ձգտել Նախիջևանի հետ կառուցել առանձին հարաբերություններ»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր