Սյունիքի մարզպետարանի ֆեյսբուքյան էջը հայտնում է. «Տեղեկացնում ենք, որ այս պահի դրությամբ Սյունիքի մարզում առկա է նոր կորոնավիրոսային հիվանդության տարածման հետևյալ պատկերը․ ընդհանուր՝ 68 հաստատված դեպք, որից 52 հոգի բուժվել է, 15 հոգի բուժում է ստանում, որից՝ . 2 հոգի՝ Գորիսից, . 11 հոգի՝ Սիսիանից, . 2 հոգի՝ Մեղրիից։ . 15 հիվանդները գտնվում են Կապանի բժշկական կենտրոնում, . Քաջարանից 1 անսիմպտոմ հիվանդ մեկուսացված է տանը։ . Խստորեն հորդորում ու կոչ ենք անում՝ պահպանե՛ք անվտանգ վարքի ու ախտահանման հետ կապված՝ ՀՀ ԱՆ և պարետատան ցուցումները, զե՛րծ մնացեք զանգվածային միջոցառումներ կազմակերպելուց ու դրանց մասնակցելուց, հավաքներից, սահմանափակե՛ք շփումները, ձեռնարկե՛ք միջոցառումներ՝ տանը, աշխատավայրում և դրսում՝ ինքներդ ձեզ ու ձեր մտերիմներին պաշտպանելու ու վարակի տարածումը կանխարգելելու համար»։ |