ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+15 °C, +14 °C ... +26 °C Վաղը`+25 °C
«Արայիկ Հարությունյանը կրկին մոլորեցնում է հանրությանը». Հայկ Խանումյան
16:05, 27.05.2020 | mamul.am
4178 | 0

Արցախի «Ազգային վերածնունդ» կուսակցության նախագահ Հայկ Խանումյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Արայիկ Հարությունյանը կրկին մոլորեցնում է հանրությանը` նշելով, որ կառավարության նոր կառուցվածքը լրացուցիչ բեռ չի լինի պետական բյուջեի վրա։ Նախարարությունների թիվը մնացել է նույնը, սակայն բազմաթիվ հաստիքներ են ավելանալու նախագահականում և այլ գերատեսչություններում ու պետական մարմիններում։ Նպատակը` աշխատավարձով ապահովել ձայն բերողներին, Բակո Սահակյանի թիմակիցներին, Սամվել Բաբայանի թիմակիցներին։ Պետական համակարգը կրկին ուռճացվում է` դառնալով էլ ավելի անարդյունավետ»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր