ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+11 °C, +11 °C ... +24 °C Վաղը`+27 °C
«Եթե Ջիանի Բուքիքիոն չէր կարող լինել անաչառ, ինչո՞ւ եք դիմել Վենետիկի հանձնաժողովին». Սամսոնյանը՝ Հովակիմյանին
14:45, 27.05.2020 | mamul.am
3753 | 1

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանն իմքայլական պատգամավոր Վահագն Հովակիմյանին հիշեցրեց․ «Փետրվարի 10-ին հայտարարել էիք, որ 2009-ին Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջիանի Բուքիքիոն Սերժ Սարգսյանի կողմից շատ թանկարժեք նվեր է ստացել: Դուք ասել էիք՝ այդ հատուկ շքանշանի վրայի ադամանդները շատ թանկ արժեն․․․ Ուզում եմ հասկանալ՝ Ձեր հայտարարության հիման վրա քրեական վարույթ հարուցվե՞լ է: Երկրորդ, եթե Բուքիքիոն նման պաշտոնյա էր, ինչո՞ւ եք դիմել Վենետիկի հանձնաժողովին, որպեսզի օգնի հանգուցալուծել Սահմանադրական դատարանի վեճը»,- նշեց Անի Սամսոնյանը:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր