ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+16 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+20 °C
Ռուս միլիարդատերերի ունեցվածքն ավելացել է 62 միլիարդ դոլարով
22:15, 27.05.2020 | mamul.am
6299 | 0

Forbes-ի՝ ռուս միլիարդատերերի վարկանիշային աղյուսակում մասնակիցների ունեցվածքը կորոնավիրուսի համավարակի ժամանակ ավելացել է 62 միլիարդ դոլարով` հասնելով մինչև 454 միլիարդ դոլարի, գրում է Forbes-ը: Նշվում է, որ համեմատության համար ելակետ է ընտրվել մարտի 18-ը: Մարտի 18-ին նաև ֆոնդային բորսաներում գները զգալիորեն նվազել են:

Ռուսաստանի ամենահարուստ մարդը՝ «Նորնիկել» ընկերության սեփականատերերից մեկը՝ Վլադիմիր Պոտանինը, ում կարողությունը կազմում էր 19,7 միլիարդ դոլար ավելացել է՝ հասնելով 26․1 միլիարդ դոլարի: Երկրորդ տեղում НОВАТЭК-ի գլխավոր սեփականատեր Լեոնիդ Միխելսոնն է, ում կարողությունը 17.1 միլիարդ դոլարից դարձել է 22.5 միլիարդ դոլար: Երրորդ տեղում է «НЛМК»-ի տնօրենների խորհրդի նախագահ ու հիմնական սեփականատեր Վլադիմիր Լիսինը, ում կարողությունն ավելացել է 3 միլիարդ դոլարով (21 միլիարդ դոլար):

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր