ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Պրն աննախադեպ, թե «դուխ» ունես, հանրաքվեն մի չեղարկի Նիկոլ Փաշինյանը ցանկացած պատեհ-անպատեհ առիթով խոսում է իր «դուխից» և համաժողովրդական սատարումից: Այսօր, սակայն «դուխով» վարչապետը «դուխով» հետքայլ է անում՝ չեղարկելով հանրաքվեն, ՍԴ-ի հարցը գցելով Ազգային ժողովի գրպանը: Ժողովրդի գլխին էլ «լոլո» են կարդում, թե հանրաքվեի չեղարկումը կորոնավիրուսով է պայմանավորված: Պրն աննախադեպ, իսկ ո՞ւր մնացին «կորոնավիրուսն ում շունն է», «պինցետով հատ-հատ քաշելու» ու «տնական օղիով ախտահանելու» մասին հոխորտանքներդ: Չնայած, մենք հիշում ենք, բայց դու ասացիր՝ մոռացել ես: Հանրաքվեի մասին էլ մոռացար, որովհետև «կախարդական փայտիկդ» անհայտ կորած է և 2 տարի առաջ քեզ վստահած հպարտ քաղաքացուն տրված խոստումներդ հօդս են ցնդել: Մնացել է միայն աննախադեպ մուննաթ-շոուն՝ ուղղված հպարտ քաղաքացուն: Փաշինյանը շատ լավ գիտի, որ քաղաքացին «պատմության աղբարկղը» կշպրտի իր հանրաքվեն էլ, «այո»-ն էլ: Պրն աննախադեպ, դու տանուլ ես տվել և ունես մեկ ճանապարհ՝ հրաժարական»: |