ԱԺ հարցուպատասխանի ժամանակ, պատասխանելով «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Անի Սամսոնյանի հարցին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնեց, որ «Ռաշն վոյաժ» ընկերության կողմից տրված կեղծ բանկային երաշխիքների գործն ուղարկվել է Ազգային անվտանգության ծառայություն և կարժանանա պատշաճ քննության: «Դեպքը բացահայտել է վարչապետի ենթակա մարմինը, գործերն ուղարկվել են ԱԱԾ ու որևէ կասկած չի կարող լինել, որ այդ գործը կարժանանա պատշաճ քննության: Հայաստանը փոքր երկիր է, շատ քիչ մարդիկ կան, որոնք կապերով իրար հետ կապված չեն»,- ասաց Փաշինյանը: Նշենք, որ Անի Սամսոնյանը բարձրացնելով հարցը՝ ասել էր, որ ընկերության տնօրենն ազգակցական կապ ունի վարչապետի կնքահոր՝ Հայկ Ղալումյանի հետ: |