ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+9 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+20 °C
««Ռաշն վոյաժ» ընկերության կողմից տրված կեղծ բանկային երաշխիքների գործն ուղարկվել է ԱԱԾ՝ քննության». վարչապետ
17:40, 27.05.2020 | mamul.am
3952 | 0

ԱԺ հարցուպատասխանի ժամանակ, պատասխանելով «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Անի Սամսոնյանի հարցին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնեց, որ «Ռաշն վոյաժ» ընկերության կողմից տրված կեղծ բանկային երաշխիքների գործն ուղարկվել է Ազգային անվտանգության ծառայություն և կարժանանա պատշաճ քննության:

«Դեպքը բացահայտել է վարչապետի ենթակա մարմինը, գործերն ուղարկվել են ԱԱԾ ու որևէ կասկած չի կարող լինել, որ այդ գործը կարժանանա պատշաճ քննության: Հայաստանը փոքր երկիր է, շատ քիչ մարդիկ կան, որոնք կապերով իրար հետ կապված չեն»,- ասաց Փաշինյանը:

Նշենք, որ Անի Սամսոնյանը բարձրացնելով հարցը՝ ասել էր, որ ընկերության տնօրենն ազգակցական կապ ունի վարչապետի կնքահոր՝ Հայկ Ղալումյանի հետ:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր