ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+16 °C, +11 °C ... +21 °C Վաղը`+24 °C
Հայտնաբերվել է դիմակ չկրող 357 անձ
19:55, 27.05.2020 | mamul.am
9766 | 0

Նոր կորոնավիրուսի հնարավոր տարածումը կանխելու նպատակով հանրապետության ողջ տարածքում ոստիկանությունը շարունակում է վերահսկողությունը: Հայտնաբերվել է կանոնավոր ուղևորափոխադրում իրականացնող 65 տրանսպորտային միջոց, որոնց ուղևորների թվում եղել են պաշտպանիչ միջոցներ չկրող անձինք։ Պարետի որոշման համաձայն` արգելվում է տաքսի ծառայություն մատուցող տրանսպորտային միջոցներում ուղևորի` վարորդի կողքին նստելը։ Բացի այդ, տաքսու վարորդները և ուղևորները ևս պարտադիր պետք է կրեն դիմակներ և ձեռնոցներ։ Այս ուղղությամբ ոստիկանության արտաքին ստորաբաժանումների ծառայությունը շուրջօրյա է։ Հայտնաբերվել է հիշյալ կանոնների խախտումների 583 դեպք։

Փողոցներում ծառայություն իրականացնող ոստիկանները ստուգում են հանրային վայրերում գտնվող քաղաքացիների մոտ դիմակի առկայությունը, ինչը պարտադիր է։ Հանրային վայրերում հայտնաբերվել է 357 անձ, որոնք դիմակ չեն ունեցել: Բոլոր խախտումների փաստերով կազմվել են համապատասխան արձանագրություններ։
Ոստիկանության ծառայողները կանխարգելիչ բնույթի միջոցառումներ են իրականացնում նաև բակերում, այցելում են ինքնամեկուսացման մեջ գտնվող քաղաքացիների բնակարաններ պարզելու՝ կա՞ն սահմանված կարգը խախտողներ։ Ստուգողական այցելություններ են կատարում նաև առևտրի և հասարակական սննդի բնագավառում գործունեություն ծավալող օբյեկտներ՝ ստուգելու աշխատակիցների և հաճախորդների դիմակով լինելու հանգամանքը։
Ոստիկանության արտակարգ ռեժիմով ծառայությունը շարունակվում է։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր