ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+24 °C, +13 °C ... +24 °C Վաղը`+24 °C
«Տատիկը Միշիկից, փիսոն տատիկից, մուկն էլ վերջից ինչքան քաշի, մեկ է, չեն պլստալու». Նիկոլ Փաշինյան
19:00, 27.05.2020 | mamul.am
5959 | 0

ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանին հարց ուղղեց Միքայել Մինասյանի կողմից Նիկոլ Փաշինյանին ուղղված մեղադրանքների մասին:

«Ես ձեզ խնդրում եմ՝ մի հատ ջախջախեք այդ մտայնությունները՝ արդյոք Հայաստանից մաքսանենգ ճանապարհով ինքնաթիռներ են մեկնում»,- հարցրեց Ուրիխանյանը:
Նիկոլ Փաշինյանն ի պատասխան ասաց, որ Հայաստանի՝ որպես մաքսանենգ երկրի իմիջով հետաքրքրվողները առաջին հերթին պետք է հետաքրքրվեն այն քրեական գործով, որը հարուցված է ՊԵԿ-ում Միքայել Մինասյանի գործունեության հետ կապված:
«Ըստ իմ ունեցած տեղեկությունների՝ ձեր նշած անձի հովանավորությամբ Հայաստան են ներկրվել ամենատարբեր բաներ՝ գյուղատնտեսական մթերքներ, ճոխության առարկաներ, շինանյութ, ինչ ասես, սելիտրայի անվան ներքո: Եվ դրա արդյունքում ՀՀ-ին պատճառվել է մոտ 20 մլրդ դրամի վնաս: Ինչ վերաբերում է ՀՀ-ից ծխախոտի արտահանման տիրույթին, ես ուզում եմ ասել, որ առնվազն վերջին հինգ տարում այդ համակարգում ոչ մի բան չի փոխվել: Եվ եթե այդտեղ կա պրոբլեմ, ուրեմն այդ պրոբլեմի պատասխանը պետք է առաջին հերթին պահանջել Միքայել Մինասյանի աներ Սերժ Սարգսյանից»,- ասաց նա:

Վարչապետը ելույթի ժամանակ ասաց, որ շատ մարդիկ հարցնում են՝ բա այս կոռուպցիոներները ինչո՞ւ չեն սսկվում: «Ես կարծում եմ, որ նրանք վերջին օրերի արդյունքում կսսկվեն, թույլ տվեք համոզմունք հայտնել, որ կսսկվեն, որովհետև քրեական գործում ներգրավված մեղադրյալի պաշտպանական թիմին օրենքով սահմանված կարգով փոխանցվել են տեղեկություններ, որով մեղադրյալը և նրա ընտանիքը պիտի իմանան, թե ինչ խորը ցեխի մեջ են իրենք, որից դուրս գալ չեն կարող: Ասենք՝ Սերժ Սարգսյանը, իրենք բոլորը՝ պապիկը՝ Միշիկից, տատիկը՝ պապիկից, թոռնիկը՝ տատիկից, փիսոն՝ պապիկից, մուկն էլ, ամենակարևորը մուկը վերջից քաշի, մեկ ա չեն պլստալու»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր