ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+17 °C, +14 °C ... +26 °C Վաղը`+25 °C
«Պլոճիկով տղա է պետք, որ կարողանա միշիկների, վանեցյանների ու հների կերածները հետ բերել». Արմեն Մարտիրոսյան
00:30, 28.05.2020 | mamul.am
7330 | 1

«Առաջին լրատվական»-ի եթերում «Անտարես» հրատարակչության տնօրեն Արմեն Մարտիրոսյանը, անդրադառնալով «Ոստիկանության մասին օրենքի» փոփոխության նախագծին և դիտարկմանը, որ որոշակի դիմադրություն կա, ասել է. «Հեղափոխական իշխանությունը պետք է «կատոկով» անցնի դիմադրության վրայով, պետք է լինեն կադրային ջարդեր, համարձակ քայլեր, բարեփոխումներ»:

Դիտարկմանը, թե քննարկվում է ոստիկանության լծակներն ավելացնելու, նոր մտածողությամբ զինելու հարցը, Մարտիրոսյանն ընդգծել է. «Ոստիկանությանը պակասում է Վանո-2-ը, ու ոստիկանությունը կգործի: Ժողովրդի լեզվով ասած՝ ով է այդ պլոճիկով տղան, ասեք՝ դնենք նախարար: Ով է այն ուժը, որ պիտի կարողանա միշիկների, վանեցյանների, հների կերածը հետ բերել, դա թավշյա ճանապարհով չի կարող լինել, պետք է օրինական կոշտություն ցուցաբերել… Վարչապետը չի կարող այս հարցով էլ զբաղվել, նա պետք է զբաղվի Հայաստանի զարգացման գլոբալ հարցերով»:

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր