ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+2 °C, +2 °C ... +16 °C Վաղը`+19 °C
«2 ամսից ավելի դուք օգնության ձեռք մեկնելու փոխարեն ծաղրեցիք իշխանություններին». Լյովա Եղիազարյան
04:10, 28.05.2020 | mamul.am
6765 | 3

«Հանրապետություն» կուսակցության անդամ Լյովա Եղիազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Երկու ամսից ավելի ապրում ենք արտակարգ դրության պայմաններում:
Երկու ամսից ավելի դուք օգնության ձեռք մեկնելու փոխարեն ծաղրեցիք իշխանություններին, ուրախացաք բացթողումներով:
Երկու ամսից ավելի ձեր քարոցչամեքենան լկտի մեթոդներով
փորձեց թուլացնել ժողովրդի զգոնությունը համավարակի դեմ պայքարում:
Երկու ամսից ավելի համավարակն օգտագործեցիք ձեր կեղտոտ քաղաքական նպատակների համար:
Երկու ամսից ավելի դուք ոչ մի ոգևորիչ խոսք չասացիք բժիշկներին, ոստիկաններին, մանկավարժներին, ժողովրդին:
Սա էլ կհաղթահարենք առանց ձեզ:
Մեր հիշողություններում դուք կմնաք անհայրենիք արարածներ, կամ չեք մնա»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր