ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+9 °C, +3 °C ... +13 °C Վաղը`+16 °C
«Ուղղաթիռից վարդի թերթիկներ են շաղ տալիս». ԱՆ խորհրդականը՝ համացանցում տարածված տեսանյութի մասին
00:25, 28.05.2020 | mamul.am
10506 | 0

Առողջապահության նախարարի խորհրդական Աշոտ Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Պատկերացրեք՝ ինչ աստիճանի են ոմանք ուզում մարդկանց մոլորեցնել, իբր երկնքից ինչ-որ բան են շաղ տալիս: Նոր խոսել եմ Armenian Helicopters LLC պատասխանատուի հետ, նա հայտնեց, որ վերջին երկու օրը Երևանի վրա թռիչք չեն ունեցել, այս տեսանյութն անցյալ տարվա է և ուղղաթիռից վարդի թերթիկներ են շաղ տալիս: Ավելացնեմ, որ սա մեր սանավիացիայի ուղղաթիռը չէ:

Հ.Գ. Հուսով եմ իրավապահները կսկսեն ուսումնասիրել նմանատիպ նյութերի տարածման նպատակը»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր