ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+21 °C, +11 °C ... +21 °C Վաղը`+24 °C
«Առանց դիմակի, բայց դուբինկայով ոստիկաններից մեկն ասաց՝ լավ եմ արել». Սոսի Թաթիկյան
19:20, 28.05.2020 | mamul.am
7590 | 1

Հանրային կառավարման մասնագետ Սոսի Թաթիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Շաբաթներով մայրիկիս հետ փողոց դուրս չէի եկել, ընդհանրապես շատ քիչ ենք դուրս գալիս: Երեկ 19:00-ի կողմերը, որոշեցինք միասին քայլելով գնալ գնումներ կատարել: Ոտքով իջնում էինք Սիլվա Կապուտիկյանի փողոցով՝ Անվտանգության խորհրդի գրասենյակի մոտով: Փողոցում մարդ չէր երևում, ու մի քիչ առաջ փոքր խանութից համարյա թե շնչահեղձ դուրս գալուց հետո, դիմակներն իջեցրել էինք, որ մի քիչ օդ շնչենք:

Դատարկ փողոցում անսպասելիորեն ու առանց մեզնից որևէ հեռավորություն պահելու մեր կողքով անցան երկու ոստիկան, որոնցից մեկի դիմակն իջեցված էր: Այնպես անաղմուկ հետևից մոտեցան, որ մենք չէինք նկատել, որ դիմակները բարձրացնենք: Ես դիմակս ուշացումով բարձրացրեցի ու հետևից ձայն տվեցի, հարցնելով, թե ինչու դատարկ փողոցում մեզ այդքան մոտեցան առանց դիմակի: Նրանցից մեկը, ով առանց դիմակի էր, բայց դրա փոխարեն դուբինկայով, կներեք, հայերեն անվանումը չեմ հիշում, ասեց, որ լավ է արել: Ասեցի, որ կբողոքեմ, ասեց՝ ում ուզում ես բողոքի: Ասեցի, որ կհանրայնացնեմ ու իրենց պատասխանատվության կենթարկեմ մեզ վարակելու փորձի համար: Այդ պահին ինչ-որ պաշտոնյայի, երևի թե նախագահի ավտոշարասյունն անցավ ու նրանք կանգ առան պատվի առնելու: Այդ ընթացքում մենք իրենցից առաջ անցանք: Դրանից հետո նրանք երկուսով սկսեցին կրնկակոխ, առանց հեռավորություն պահպանելու գալ մեր հետևից՝ մեկը շարունակելով մնալ առանց դիմակի ու առնվազն մեկը՝ մահակով: Մայրիկիս մոտ խուճապ սկսվեց. նա կարծեց, թե ինձ կամ մեզ վնասելու են: Ես ձայնս բարձրացրեցի ու հարցրեցի, թե ինչու են կրնկակոխ մեզ հետապնդում: Կանգ առա, որ իրենց լուսանկարեմ: Հենց հասկացան, որ պատրաստվում եմ լուսանկարել, ու քանի որ արդեն մարդաշատ Բաղրամյան փողոց էինք հասնում, դիմակները դրեցին ու սկսեցին փախչել, որ կադրում չհայտնվեն կամ գոնե առանց դիմակի չհայտնվեն: Այդ իսկ պատճառով էլ լուսանկարում երկուսն էլ դիմակով են:

Ես ոստիկանների վարքագծի մեջ տեսնում եմ մի քանի խախտում, այդ թվում՝ սկզբում անփութորեն, հետո միտումնավոր մեզ, այդ թվում` տարեց մայրիկիս վարակելու փորձ, պարետատան` առանց դիմակի սոցիալական հեռավորություն պահպանելու վերաբերյալ հրահանգի խախտում, դրան հետևող` մեզ միտումնավոր ահաբեկելու փորձ: Որպես տասներեք տարի Կոսովոյում, Ասիայում և Աֆրիկայում բանակի ու ոստիկանության բարեփոխումներով զբաղված մարդ ու սովոր լինելով համազգեստով մարդկանց հետ շփվել, նրանց կրթել ու բարեփոխել, ոստիկանների այդպիսի հանդուգն վարքագիծ հազվադեպ եմ տեսել: Այն էլ ԱԺ-ում ոստիկանության բարեփոխումների ռազմավարության ընդունման օրը:

Այս միջադեպը նաև բացատրում է, թե ինչու կարանտինը ցանկալի արդյունքների չհանգեցրեց: Փաստորեն փոխանակ ոստիկանությունը վերահսկի քաղաքացիների կողմից պարետատան սահմանած կանոնների պահպանմանը, քաղաքացին պիտի վերահսկի ոստիկանության կողմից դրանց պահպանմանը: Միաժամանակ, ոստիկանները սովոր չեն քաղաքացիական վերահսկողության ու կարծում են, որ իրենց կարելի է սահմանված կանոններ խախտել ու քաղաքացին իրենց իրավունք չունի դիտողություն անել:

Բացի այդ, միջադեպից հետո գնացինք Կասկադ և այնտեղ կային հարյուրավոր մարդիկ, որոնցից շատ քչերն էին դիմակով, չէր պահպանվում ո՛չ մի սոցիալական հեռավորություն, և ո՛չ մի հատիկ ոստիկան չտեսա: Այս ամենից հետո ստրեսի ենթարկված տուն վերադարձանք:

Հուսամ, որ վարակված չենք»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր