ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+14 °C, +3 °C ... +14 °C Վաղը`+16 °C
Մահացածներից ամենատարեցն 92 տարեկան է, իսկ երիտասարդը՝ 43. ԱՆ
11:10, 28.05.2020 | mamul.am
12948 | 0

ՀՀ առողջապահության նախարարությունը տեղեկացնում է․ «Մայիսի 28-ի՝ ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 8216 դեպք, որոնցից 3287-ն` առողջացած, 113-ը` մահվան ելքով:

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 4772 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 54931 թեստավորում:

Այսպիսով` ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 442 նոր դեպք և 32 առողջացած։

Տեղեկացնենք, որ արձանագրվել է կորոնավիրուսային հիվանդությունից մահվան 15 դեպք։ Նրանցից ամենատարեցն 92 տարեկան է, իսկ երիտասարդը՝ 43»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր