ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+17 °C, +15 °C ... +26 °C Վաղը`+26 °C
«Քանի որ ՀՀ ոստիկանությունն անկարող է, պետք է պրիմիտիվիզացված առաջադրանքներ ստանա». Դանիել Իոաննիսյան
15:15, 28.05.2020 | mamul.am
5158 | 0

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ հիմնադիր, ծրագրերի համակարգող, Հանրային խորհրդի անդամ Դանիել Իոաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Էդմոն Մարուքյան ջան, քանի որ Հայաստանի ոստիկանությունն այնքան թույլ ու անկարող է, որ պետք է մաքսիմալ պրիմիտիվիզացված առաջադրանքներ ստանա, որ կիսատ-պռատ կատարի։

«Մեքենայում մեկից ավել մարդ առանց դիմակ» - պրիմիտիվ է, կիսատ-պռատ գլուխ կհանեն։

«Մեքենայում մեկից ավել մարդ, որոնցից առնվազն մեկը միևնույն ընտանիքի անդամ չի (անհասկանալի է, թե դա ինչպես պետք է պարզվի)» - բարդ է, գլուխ չեն հանի։ Անհամբեր սպասում ենք ոստիկանական բարեփոխումներին»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր