ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+12 °C, +12 °C ... +27 °C Վաղը`+28 °C
«Բնակարանները շուտով նորից ինքնաթիռի տոմսերի հետ են փոխանակելու». Արեն Ափիկյան
04:15, 29.05.2020 | mamul.am
21491 | 2

Բիզնես-խորհրդատու Արեն Ափիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ուրեմն՝ էս մեր դեբիլները սաղ օր խոսում են ներդրումների կարևորության մասին ու անում են ամեն ինչ, որ ոչ մի ներդրում Հայաստան չգա: Տարվա սկզբից ընդունել են արդեն երրորդ օրենքը, որն ակնհայտ վատացնում է ներդրումային միջավայրը` բանկային գաղտնիքը փաստացի վերացրել են, «ապօրինի» գույքի բռնագանձման օրենք առանց դատարանի որոշման, հիմա էլ գույքահարկի կտրուկ բարձրացում: Ու էս սաղ աննախադեպ տնտեսական ճգնաժամի ժամանակ, երբ մարդիկ առանց էդ էլ արդեն սովից զկրտում են, տասնյակ հազարավոր մարդիկ առանց գործ են մնացել:

Բնակարանները շուտով նորից ինքնաթիռի տոմսերի հետ են փոխանակելու, ինչպես լավ, բարի 90-ականներում: Կատարյալ դեբիլներ են: Ընտրովի»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր