ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+27 °C, +15 °C ... +27 °C Վաղը`+26 °C
Նոր մանրամասներ՝ #iPhone13 մոդելների մասին
17:40, 28.05.2020 | mamul.am
11248 | 0

Համացանցում iPhone 13 մոդելների մասին մանրամասներ են հայտնվել, որը ծրագրվում է հանրության ուշադրությանը ներկայացնել 2021 թվականին, հայտնում է MacRumors-ը՝ վկայակոչելով Insider Fudge-ին:
iPhone 13-ի տեսախցիկը բաղկացած կլինի չորս սենսորից, որոնք տեղակայված կլինեն քառակուսիում: Այն կունենա 64 մեգապիքսել լուծաչափով 2 օբյեկտիվ, որոնցից մեկը կլինի լայն անկյունով և կունենա թվային խոշորացման վեց անգամ շատ հնարավորություն, երկրորդ տեսախցիկը կունենա անամորֆիկ ոսպնյակ, որը թույլ կտա բարձր որակի տեսանյութ նկարահանել: Բացի այդ, տեսախցիկը բաղկացած կլինի 40 մեգապիքսել լուծաչափով հեռախոսակապի ոսպնյակից, ինչը թույլ կտա լուսանկարը մեծացնել մինչև 20 անգամ: Բացի այդ, սմարթֆոնի հետևի վահանակում կլինի 40 մեգապիքսել լուծաչափով ուլտրալայն անկյունով ոսպնյակ` օպտիկական հակադարձ մեծացումով: Այն հագեցած կլինի LiDAR 4.0 սենսորով, որը պատասխանատու կլինի շրջակա տեսարանի խորությունը և իրականության գործառույթը գնահատելու համար:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր