ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+5 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+19 °C
Խախտումներ են հայտնաբերվել Երևանի 14 մանկապարտեզներում. ՍԱՏՄ
16:45, 28.05.2020 | mamul.am
10428 | 0

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչները 2020-ի մայիսի 21-ից 26-ը մշտադիտարկում են անցկացրել Երևան քաղաքի 55 նախադպրոցական ուսումնական հաստատություններում՝ հավաստիանալու, որ դրանցում պահպանվում են կորոնավիրուսային հիվանդության տարածումը կանխարգելելու՝ ՀՀ պարետի որոշմամբ սահմանված անվտանգության կանոնները:

Մշտադիտարկման ընթացքում խախտումներ հայտնաբերվել են միայն 14 մանկապարտեզներում՝

«Յոթ Ոսկե Թաս» ՍՊԸ (Դավիթաշեն 4-րդ թաղ 8-2),

«Հրաշամանուկ» ՍՊԸ (Նանսենի 20/)

«Մերի Փոփփինս» ՍՊԸ (Աճառյան 1-ին փակուղի տարածք 30)

Թիվ 60 մանկապարտեզ ՀՈԱԿ (Դավիթաշեն 3-րդ թաղ 9/1)

Թիվ 158 մանկապարտեզ ՀՈԱԿ (Դրոյի 16)

Թիվ 155 մանկապարտեզ ՀՈԱԿ (Վ. Վահյան 1)

Թիվ 151 մանկապարտեզ ՀՈԱԿ (Նորաշխարյան փ. 9)

Թիվ 36 մանկապարտեզ ՀՈԱԿ (Բաշինջաղյան 2-րդ նրբ. 14)

Թիվ 22 ՀՈԱԿ (ք. Երևան, Գրիբայեդովի 2/2)

Թիվ 148 ՀՈԱԿ (Ֆանարջյան 1)

Թիվ 153 ՀՈԱԿ (Լեփսուսի 6)

Թիվ 161 ՀՈԱԿ (Սարկավագ 145 Ա)

Թիվ 98 ՀՈԱԿ (Սաֆարյան 8)

Թիվ 100 ՀՈԱԿ (Նանսենի 22)

Խախտումները եղել են հետևյալ բնույթի. ոչ բոլոր աշխատակիցներն են կրել ձեռնոցներ և դիմակներ, երեխաների և աշխատակիցների ջերմաչափման գրանցամատյանները բացակայել են կամ թերի են եղել, երեխաների քնի ժամանակ չի պահպանվել սահմանված սոցիալական հեռավորությունը, բացակայել են ախտահանության մասին գրառումները, խոհանոցներում, սանհանգույցներում բացակայել են մակնշված աղբամանները դիմակների և ձեռնոցների համար, իսկ մանկապարտեզներից մեկում լրացած են եղել աշխատակիցների մեծ մասի սանիտարական գրքույկների ժամկետները:

Խախտումներ մասին ամփոփ տեղեկատվությունը կներկայացվի պարետատուն:

Նախադպրոցական ուսումնական հաստատություններից մեկում՝ Երևանի Աջափնյակ թաղամասում գործող թիվ 43 մանկապարտեզում, ոչ միայն խախտումներ չեն եղել, այլև արձանագրվել է օրինակելի նորարարություն՝ աշխատակիցները ոչ միայն ձեռնոց ու դիմակ, այլև պաշտպանիչ արտահագուստ են կրում: Ավելին. այս մանկապարտեզում արտահագուստ են կրում նաև երեխաները։

Աջափնյակի թիվ 43 մանկապարտեզում աշխատակիցները և երեխաները պաշտպանիչ արտահագուստ են կրում
Աջափնյակի թիվ 43 մանկապարտեզում աշխատակիցները և երեխաները պաշտպանիչ արտահագուստ են կրում
Աջափնյակի թիվ 43 մանկապարտեզում աշխատակիցները և երեխաները պաշտպանիչ արտահագուստ են կրում
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր