Արդեն հայտնել էինք, որ կորոնավիրուսային հիվանդությունից մահվան 15 նոր դեպք է գրանցվել։ Առողջապահության նախարարությունը, սակայն, այս անգամ չէր նշել, թե մահացածներից քանիսն են ունեցել ուղեկցող քրոնիկական հիվանդություններ, քանիսը՝ ոչ։ MAMUL.am-ի թղթակցի հարցին ի պատասխան ԱՆ մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը փոխանցեց այսքանը․ «Մեծամասնությունը՝ չունի։ Բոլորինը չեմ կարող ասել»։ |