ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+10 °C, +3 °C ... +13 °C Վաղը`+16 °C
ԱՄՆ-ի կողմից ֆինանսավորված կայքը #COVID_19-ի վերաբերյալ ապատեղեկատվություն է տարածում. FIP
23:45, 28.05.2020 | mamul.am
13674 | 4

Բժիշկ Գևորգ Գրիգորյանի հիմնադրած Medmedia.am կայքը, որը պարբերաբար աչքի է ընկնում COVID-19-ի վերաբերյալ ոչ հավաստի տեղեկությունների և դավադրությունների տեսությունների տարածմամբ, ֆինանսավորվում է ԱՄՆ հարկատուների գումարներով, գրում է «Փաստերի ստուգման հարթակ»-ը։ Կայքի որոշ հրապարակումներ COVID-19-ն անվանում են «կեղծ համավարակ» և կոչ անում հրաժարվել պատվաստումներից։

Հայաստանում նոր կորոնավիրուսի տարածմամբ պայմանավորված՝ արտակարգ դրություն հայտարարելուց հետո բժիշկ Գևորգ Գրիգորյանը, փաստաբան Տիգրան Աթանեսյանը և լրագրող Անի Հովհաննիսյանը մարտին ստեղծեցին «COVID-19 Հայաստան. փաստահավաք խումբը», որը խոստանում է անաչառ փաստեր ներկայացնել երկրում կորոնավիրուսային իրավիճակի վերաբերյալ։

ՕpenDemocracy-ն պարզել է, որ խմբի անդամներից Գևորգ Գրիգորյանին է պատկանում Medmedia.am կայքը, որը գործարկվել է ԱՄՆ դեսպանության դրամաշնորհի միջոցով։ Հատկանշական է, սակայն, որ երիտասարդ ուռոլոգ Գևորգ Գրիգորյանը հաճախ է հանդես գալիս չփաստարկված հայտարարություններով։ Օրինակ, նա հայտարարել էր, որ մարդու պապիլոմավիրուսի պատվաստանյութը (որը, ի թիվս այլնի, պաշտպանում է կանանց արգանդի պարանոցի քաղցկեղից) նախատեսված է գեյերի համար, ինչպես նաև այն, որ «Գարդասիլի» առաջացրած «վտանգն ավելի մեծ է», քան արգանդի քաղցկեղի տարածվածությունը։

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուրում:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր